ԱՄՆ կառավարությունը Աղետի Փաթեթը փոխանցել է ՀՀ ԱԻՆ-ին
Այսօր ԱՄՆ Կառավարության կողմից Հայաստանի Արտակարգ Իրավիճակների Նախարարությանը փոխանցվել է բնական և մարդածին աղետներին արձագանքելու համար նախատեսված Աղետի Փաթեթը: Փոխանցումը իրականացվել է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Ինկ.-ի կողմից: Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանում Արտակարգ Իրավիճակների Նախարարությունում, հաղորդում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի բաժնից:
Աղետի Փաթեթը իր մեջ ներառում է քնապարկեր, անկողնային պարագաներ, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ, հանդերձանք և դաշտային պարագաներ, մոտ 520,000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:
Քաունթերփարթի Համայնքային և Մարդասիրական Օգնության Ծրագիրը (ՀՄՕԾ) ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից 2001 թ-ից ի վեր: ՀՄՕԾ-ը հումանիտար օգնության բաշխման արագ արձագանքման ծրագիր է, որը օգնում է հասարակության խոցելի խմբերին: Ծրագրի շրջանակներում, Քաունթերփարթը խոցելի խմբերին է տրամադրում հագուստեղեն, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ և կահույք, ինչպես նաև հիգենիկ և դպրոցական պարագաներ և այլն:
2001 թվականից մինչ օրս Քաունթերփարթի Համայնքային և Մարդասիրական Օգնության Ծրագիրը ներկրել է ավելի քան 30 մլն. դոլար արժողությամբ հումանիտար օգնության բեռներ, որոնք էլ 500 գործընկեր կազմակերպությունների միջոցով բաշխվել են մոտ 2 միլիոն կարիքավոր բնակչությանը:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Եվրոպայում և Եվրասիայում Հումանիտար Ծրագրերի Գրասենյակի Տնօրեն Ջերալդ Օբերնդորֆերը և ՀՀ-ում Արտակարգ Իրավիճակների Նախարար Արմեն Երիցյանը մասնակցել են միջոցառմանը: