Արա Խզմալյանը՝ թատերական արվեստի ոլորտում պետական մրցանակ չշնորհելու մասին
«Խնդիրը ոչ թե լավ կամ վատ ներկայացումն էր, այլ պետք է հասկանանք, որ պետական մրցանակ նշանակում է անցած տարիների լավագույն բեմադրական, գեղարվեստական նվաճումը, որը կարող է լինել չափանիշ և կողմնորոշիչ մեր երկրի համար: Նման բեմադրության հայտ ներկայացված չէր Թատերական արվեստի հանձնախումբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թատերագետ, հանձնախմբի անդամ Արա Խզմալյանը:
Նշենք, որ նախօրեին կայացել էր մշակույթի, գիտության ոլորոտներում 2013թ. համար պետական մրցանակների հանձնման արարողությունը: Թատերական արվեստի ոլորտում 2013թ. համար պետական մրցանակ չի շնորհվել, թեև ներկայացված է եղել յոթ հայտ:
«Քվեարկությունն անցել է հանգիստ մթնոլորտում, որևէ հարկադրանք, պարտադրանք չի եղել: Նորմալ է, որևէ ողբերգական բան չկա»,- ասաց թատերագետը՝ հավելելով, որ պետք է ուղղակի ընդունել փաստը ու կողմնորոշվել սրանով՝ «մեր թատրոնը լավ վիճակում չէ»:
Նախորդող հրապարակում՝
Թատերական ոլորտում պետական մրցանակ չշնորհվեց. «Թեև առանց արդյունքի, բայց նաև առանց մեղքի»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները