Հարցազրույցներ 09:18 22/03/2014

Հայաստանը ռուս-ուկրաինական առճակատման խաչմերուկում

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Ուկրաինայի տնտեսությունում ստեղծված ճգնաժամը, Ռուսաստանի տնտեսության անկումը, ռուսական ռուբլու արժեզրկումը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ:

- Ուկրաինայի շուրջ ստեղծված վիճակը կտրուկ փոխեց աշխարհում տեղի ունեցող զարգացումները և այլևս ակնհայտ է, որ աշխարհը նոր սառը պատերազմի փուլ է թևակոխել: Ըստ Ձեզ, Ռուսաստանի տնտեսությունն ի վիճակի է դիմակայել:

- Բոլոր խնդիրներն էլ լուծումներ ունեն, պարզապես կողմերից մեկն այդ իրավիճակից շահում է, մյուսն էլ կորուստներ կրում: Եթե այս պահի դրությամբ վերլուծություն անենք, ապա Ռուսաստանն ունեցել է մեծագույն կորուստներ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով: Քաղաքական տեսանկյունից կարող ենք արձանագրել, որ համաշխարհային հանրությունն ուղղակի Ռուսաստանին դուրս է հանում G8 երկրների ցանկից, ամենուրեք քաղաքական մեկուսացման կոչեր են արվում: Խնդիրը շատ բարդ է, սակայն, ըստ իս, մեկ բան ակնհայտ է` Ռուսաստանն անում է այն, ինչ չի կարելի անել: Նա մի խումբ երկրների հետ միասին երաշխավոր է հանդիսացել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինչ-որ իրավիճակում առանց կողմերի հետ համաձայնեցնելու, անգամ դիրքորոշումը զննելու վճիռներ է կայացրել: Իսկ սա միջազգային հանրությունը չի ներելու:

Հիմա խնդիրն այն է, թե այդ վիճակն ինչքան է խորանալու: Ես ենթադրում եմ, որ Ռուսաստանը նահանջելու է և խելամտության ճանապարհով է գնալու, քանի որ կորուստները լինելու են շատ մեծ: Օրինակ, եթե տնտեսական կորուստներին ենք անդրադառնում, ապա այս պահին դրանք արդեն իսկ մեծ են: Այսպես, Ռուսաստանի ֆոնդային շուկան տարեսկզբից մինչև oրս 10 տոկոսից ավելի անկում է ապրել, էապես արժեզրկվել է ռուսական ռուբլին: Ինչ վերաբերում է կապիտալի արտահոսքին, ապա ռուս մասնագետների գնահատմամբ` առաջին եռամսյակում այն նվազագույնը կկազմի 50 մլրդ դոլար: Եթե այդ տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ավելի քան 200 մլրդ դոլար Ռուսաստանից դուրս կգա: Իսկ այս երևույթը ոչ միայն արտացոլվելու է Ռուսաստանի ֆոնդային շուկայում, այլև տնտեսության տարբեր ոլորտներում: Այսինքն` տնտեսական անկման վտանգը շատ մեծ է:

- Ռուսաստանի տնտեսությունում ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում:

- Եթե Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն, ապա հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը էներգակիրներ վաճառող երկիր է, ապա այս մասով նույնիսկ 1 տոկոս ծավալների նվազեցումը հարվածելու է Ռուսաստանի բյուջեին և տնտեսությանը, քանի որ Ռուսաստանի բյուջեի զգալի մասը համալրվում է էներգակիրների վաճառքի հաշվին:

Բացի այդ, Ռուսաստանն այսօր բազմաթիվ թելերով կապված է աշխարհի հետ, տարբեր երկրների ընկերություններ ներդրումներ են իրականացնում, պարզ է, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների պառճառով ներդրումներ չեն իրականացվի, այսինքն` սպասվող ներդրումների պակասի և առկա ներդրումների նվազման պարագայում ևս տնտեսությունը կորուստներ կկրի:

Այդուհանդերձ, դեռ վաղ է խոսել թվերի մասին: Ի վերջո աշխարհն էլ Ռուսաստանի հետ է կապված. եթե Խորհրդային միության ժամանակ ներկրումը արտերկրից կազմում էր ՀՆԱ-ի ընդամենը 1 տոկոսը, ապա այսօր` 20 տոկոսը: Բացի այդ, Ռուսաստանից արտահանումը կազմում է 25 տոկոս` նախկին 5 տոկոսի փոխարեն: Փաստորեն, սա փոխադարձ ազդեցություն է ունենալու նաև առանձին երկրների, մասնավորապես, եվրոպական երկրների տնտեսությունների վրա: Այսինքն` տնտեսական պատժամիջոցներ կիրառելուց աշխարհը հավանաբար զգուշավորություն կցուցաբերի:

Ամեն դեպքում, նաև հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության զարգացման արդի միտումները, տնտեսության մեջ ձևավորված ստագնացիոն երևույթները, բավականին ցածր տնտեսական աճը, Ռուսաստանի տնտեսությունն այս տարվա արդյունքներով անկում կապրի, իսկ թե ինչ ծավալների, դա կախված կլինի նաև այն տնտեսական պատժամիջոցներից, որ կկիրառվեն Ռուսաստանի դեմ: Եթե դրանք վերաբերեն էներգակիրներին, ապա անկումը կլինի երկնիշ թվով:

- Ռուսաստանի տնտեսության հնարավոր անկումը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

- Տնտեսական հետևանքները Հայաստանի պարագայում նույնպես անկանխատեսելի են, քանի դեռ հայտնի չէ, թե Ռուսաստանում ինչ է լինելու: Բայց կարելի է խոսել սպասումների վերաբերյալ: Այն, որ Ռուսաստանի տնտեսությունը սեղմվում է` ակնհայտ է, այդ միտումն անցած տարվանից կա: Տնտեսական աճի տեմպերն անցած տարի կազմել են ընդամենը 1,3 %: Այս տարվա սպասումները, անկախ այս իրադարձություններից, եղել են բավականին ցածր: Ակնհայտ է, որ տեղի ունեցածն իր կնիքը դրել է այս տարվա տնտեսական արդյունքի վրա, բնական է, որ տնտեսությունը կամ անկում կապրի, կամ էլ զրոյական աճ է սպասվում:

Այդ դեպքում` հաշվի առնելով, որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները փոխկապված են, նաև հաշվի առնելով այն միտումները, որոնք Ռուսաստանում ձևավորվել էին դեռ նախորդ տարվանից` միգրացիոն հոսքերի կարգավորման, աշխատանքային միգրանտների հետ կապված, ապա այս առումով ակնհայտ է, որ Հայաստանից հոսքը Ռուսաստան կրճատվելու է, լինելու է անգամ որոշակի վերադարձ: Սրա արդյունքում, բնականաբար, մասնավոր տրանսֆերտները կնվազեն:

Ավելին, այս բնագավառում մենք բավականին հետաքրքիր պատկեր ունենք: Այսպես, թե նախորդ ամբողջ տարվա արդյունքներով, թե այս տարվա հունվար ամսվա դրությամբ, Ռուսաստանից բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի մեծ էր, քան ընդհանրապես, բոլոր երկրներից Հայաստան մուտք գործող միջոցները: Սա նշանակում է, որ Ռուսաստանից Հայաստան մուտք գործող գումարները օգտագործվում են բիզնես նպատակով և այդ հոսքի սպասվող կրճատումը ուղղակի կանդրադառնա գործարար ակտիվության վրա: Ու թեև ներկայումս մասնավոր տրանսֆերտների ու բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների նվազում չի գրանցվել, ուստի Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումները միայն ամառվա ամիսներից կազդեն տվյալ ցուցանիշների վրա: Առաջիկայում, երկու կամ երեք ամիս հետո, մենք կզգանք նաև ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքները:

- Հնարավո՞ր է այնպես անել, որ Հայաստանի տնտեսությունը չտուժի Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցած բացասական զարգացումների արդյունքում, և այս նպատակով ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը:

- Իհարկե, կառավարությունը ինչ-որ կոնկրետ անելիքներ ունի, բայց Հայաստանը կանգնած է ավելի գլոբալ փոփոխությունների իրականացման անհրաժեշտության առջև: Այսօր մեր երկրում գոյություն ունեցող տնտեսական համակարգը անարդյունավետ է, լավագույն դեպքում ապահովում է բնակչության 2-3 տոկոսի շահերը: Կարծում եմ, որ այս խնդիրը պետք է դրված լինի այն քաղաքական ուժի առջև, որն այսօր պատասխանատվություն է ստանձնել երկրի ճակատագրի համար, թեև ամեն կերպ փորձում է խուսափել այդ պատասխանատվությունից և անտեսել այն իրական խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև:

Իսկ իրականացվող քայլերը ոչ միայն տնտեսական պետք է լինեն, այլև նաև քաղաքական: Իշխանությունը նախ և առաջ պետք է հրաժարվի բիզնեսի և քաղաքականության սերտաճումից, ձերբազատի մեր երկիրն այդ հանցավոր այլանդակությունից: Հակառակ դեպքում մենք զարգանալու ոչ մի շանս չենք ունենալու:

Եթե դա տեղի չունեցավ, ապա պետք է մոռանանք փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև առհասարակ տնտեսական զարգացման մասին: Ընդհանրապես բիզնեսի և քաղաքականության սերտաճումն ամենավտանգավոր երևույթներից մեկն է, որով շատ պետություններ անցել են, և չկա այնպիսի դեպք, որ այդ սերտաճումը երկրի ու տնտեսության համար դրական հետևանքներ ունենա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին հրավիրում է լսելու Սրբուկին
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Սրբուկի համերգային...
Աղբյուր` Panorama.am
20:46
ՀԴԲ-ն Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի հարձակումը հետաքննում է որպես шհшբեկչություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժեղացել է
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով.Գագիկ Սուրենյանց
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանցը գրում է. «Հունվարի 10-ից...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}