Հանդիպել են Ծառուկյանն ու Դեմիրճյանը
Գագիկ Ծառուկյանը նախօրեին հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ` կոնսոլիդացիոն հանդիպումներ շրջանակում: Այս մասին Panorama.am-ին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նրա փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, նաև համագործակցության հեռանկարները: Գ. Ծառուկյանը հանդիպմանը մատնանշել է, որ նման ազգանուն կրող քաղաքական գործիչը ուղղակի չի կարող դիտորդի կարգավիճակում լինել և չմասնակցել երկրումտեղի ունեցող գործընթացներին: