Արմեն Սմբատյանը՝ օպերայի տնօրե՞ն
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի ընտրությունը շղարշով է պատված: Ինչ վերաբերվում է տնօրենի պաշտոնի թեկնածուներին, այս պահի դրությամբ հայտնի է 6-ի անունը` Արթուր Շահնազարյան, Գագիկ Մինասյան, Արման Ծատուրյան, Բարսեղ Թումանյան և Տիգրան Դավթյան, Երվանդ Երկանյան: Չնայած պաշտոնապես դիմում-հայտ չի ներկայացրել օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը, բայց ինչպես «Հրապարակ»-ը տեղեկացել է, հօգուտ նրա ստորագրահավաք է գնում Օպերայում` գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նրան հրավիրելու համար:
Թերթի հետ զրույցում Գ. Գրիգորյանը նշել է, որ տեղյակ չէ ստորագրահավաքից: «Ըստ որոշ աղբյուրների, հույժ գաղտնիության մեջ պահվող ու դեռ չբացահայտված 3 թեկնածուներից մեկը Արմեն Սմբատյանն է, ով վերջերս թողել է ԱՊՀ միջպետական մշակույթի հիմնադրամի տնօրենի պաշտոնը, պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ օպերայի թատրոնի ճակատագրի հարցում»,-հավելել է թերթը: