Հենրիկ Նավասարդյանը կրպակի հետևից տրանսպորտի աշխատանքին է հետևել
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը Օպերայի տարածքում ուշագրավ դեպքի է ականատես եղել. Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Օպերայի մոտ գտնվող կրպակի հետևից հետևել է տրանսպորտի եռուզեռին: Ընդ որում, նա իրեն պահել է տարօրինակ կերպով. կանգառի հարևանությամբ գտնվող կրպակի հետևից ծիկրակել է, թաքնվել, անհանգիստ հետ ու առաջ քայլել և այսպես շարունակ: Ու տպավորություն է ստեղծվել, թե նա ինչ-որ մեկից վախեցած թաքնվում է:
«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում Հենրիկ Նավասարդյանը իր այս քայլը բացատրել է հետևյալ կերպ. «Կրպակի հետևից չեմ հետևել, այլ չվացուցակի մոտ կանգնել և հետևել եմ երթուղայինների աշխատանքին, թե որքանով են բարեխիղճ աշխատում: Նշեմ, որ դա իմ աշխատանքի մի մասն է և օրվա ընթացքում տարբեր ժամերի մենք այդպիսի ստուգումներ իրականացնում ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան