Քեսաբի հայերը ապաստանել են Լաթաքիայի Ս.Աստվածածին եկեղեցում
Սիրիայի ընդդիմադիր զինյալների կողմից նախօրեին հարձակման ենթարկված Քեսաբ ավանի հայերը ապաստանել են Լաթաքիայի Ս.Աստվածածին եկեղեցու տարածքում գտնվող Ազգային կառույցների մեջ: Այս մասին տեղեկացնում է «Բերիո Լուրերը»:
Տեղի Շտապի մարմինը Կարմիր մահիկ կազմակերպության հետ առաջին անհրաժեշտության պարագաներ և անկողիններ է բաժանել հայերին:
Նշենք, որ ապաստանածները գիշերել են եկեղեցու սրահում:
Նախորդիվ`
Սիրիական զինյալները Թուրքիայի կողմից հարձակվել են հայաբնակ Քեսաբի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան