ԵԽԽՎ-ն մտահոգված է ադրբեջանցի ընդդիմադիրների ձերբակալություններով
ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի համազեկուցողներ Պեդրո Ագրամունթը (Իսպանիա) և Ջոզեֆ Դեբոնո Գրեխը (Մալթա) խորին մտահոգություն են հայտնել Ադրբեջանում «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յագուբլուի և «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ձերբակալությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը՝
«Մեղադրանքները և վճիռները հիմնավոր կասկածների տեղիք են տալիս, հատկապես հաշվի առնելով միջազգային և տեղական դիտորդների զեկույցները առ այն, որ դատական կարգում առկա են ենթադրյալ խախտումներ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան իշխանություններին վերանայել դատարանի որոշումը՝ բոլոր առկա իրավական փաստաթղթերի համապատասխան:
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի առաջիկա նախագահությունը ստանձնելու հանգամանքը, անհրաժեշտ է վերացնել քաղաքական դրդապատճառներով արդարադատության վերաբերյալ բոլոր մտահոգությունները:
Մենք ուշադիր հետևելու ենք այս և նմանատիպ այլ դեպքերի, այդ թվում` Բաքու կատարելիք այցելության ժամանակ, որը նախատեսված է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը հանձնելու ժամանակ»:
Հիշեցնենք, որ 13 ամիս անցկացնելով բանտում նրանց մեղավոր ճանաչեցին Իսմայիլի շրջանում 2013թ. հունվարի 23-24 տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաները հրահրելու մեջ: Թոֆիկ Յագուբլուին դատապարտել են 5` իսկ Իլգար Մամեդովին 7 տարվա ազատազրկման:
Նախորդիվ՝
Էշթոնը և Ֆյուլեն քննադատել են ադրբեջանցի ընդդիմադիրներ Յագուբլուի և Մամեդովի ձերբկալությունները .
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում