Իրավունք 15:50 22/03/2014

Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչը արձագանքում է պաշտպանական կողմի հայտարարություններին

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը Panorama.am-ին է տրամադրել իր հայտարարությունը, որով անդրադառնում է պաշտպանական կողմի` առաջին դատական նիստից հետո արված մի քանի հայտարարություններին:

Պարոն Բալոյանի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վերջերս Վարդան Պետրոսյանի գործով պաշտպանական կողմը հանրությանը ներկայացրեց մի շարք փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Այսինքն, հերթական անգամ փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը և հանրությանը ներկայացնել «ցանկալի» փաստեր: Հրապարակումները կրում են շարունակական բնույթ, ուստի հարկադրված եմ ադրադառնալ դրանց և ներկայացնել իրականությունը:

1. Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Ն. Բաղդասարյանը շարունակում է պնդել, որ ամբաստանյալը 5 պաշտպան չունի, որ ներկա պահին վերջինիս շահերը պաշտպանում է միայն ինքը և 2 փաստաբան էլ պետք է ժամանեն Ֆրանսիայից:
Իրականությունն այլ է.

- 12.11.2013թ. մեղադրյալ Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը դիմում է ներկայացրել քննիչ Հայկ Հակոբյանին, խնդրելով քրեական գործով որպես եղբոր՝ Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպաններ ներգրավվել ևս 4 փաստաբանների (տես՝ քր. գործի հ-2, գ.թ. 226):

- 12.11.2013թ. նույնաբովանդակ դիմում է ներկայացվել նաև ամբաստանյալ Վարդան Պետոսյանից:

- Ողջ քրեական գործի նյութերում առկա չէ որևէ դիմում՝ ամբաստանյալի կողմից իր 4 պաշտպաններից հրաժարվելու մասին:
- Ամբաստանյալ Վ. Պետրոսյանը առաջին դատական նիստի ընթացքում դատարանի հարցին պատասխանեց, որ այո իր շահերը պաշտպանում են ևս 4 փաստաբաններ, մինչդեռ վերջիններիս չներկայանալու առիթով նշեց. «իրենցից հարցրեք»:

Համաձայն ՀՀ քր. դատ. օր-ի 68-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում մեղադրյալի համաձայնությամբ` նրա պաշտպանությունը ստանձնելու պահից:

Այսինքն, այն պահից սկսած, երբ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը կամահայտնություն է արտահայտել 4 փաստաբաններին ներգրավել որպես իր շահերի պաշտպաններ, վերջիններս ստանձնել են Վ. Պետրոսյանի պաշտպանությունը: Նույն հոդվածի 3-րդ մասում նշված են պաշտպանի որպես այդպիսին քրեական գործի վարույթին մասնակցելը դադարելու հիմքերը:

Դրանք են՝
- մեղադրյալը լուծել է պաշտպանի հետ ունեցած համաձայնությունը.
- պաշտպանը լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին,
- քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է քրեական գործով վարույթին մասնակցելուց` հաշվի առնելով քրեական դատավարությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանքների հայտնաբերումը.
- քրեական վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից:

Վերը թվարկված փաստերից և որևէ մեկը հիմնավորող ապացույց պաշտպանական կողմը ինչպես դատարանին, այնպես էլ հանրությանը մամուլի միջոցով չներկայացրեց: Ավելին, ամբաստանյալը դատարանում շարունակեց պնդել, որ իր շահերը պաշտպանում են ևս չորս փաստաբաններ, որոնք առանց հարգելի պատճառների դատարան չէին ներկայացրել՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ:

2. Վերջին հրապարակման ժամանակ Վարդան Պետրոսյանը նշել էր, որ. «… ինձ համար շոուն այն էր, որ փաստաբան Ռուբեն Բալոյանը նախապես տեղեկացված լինելով, որ առաջին դատը հետաձգվելու է (օրենքը պարտադրում է դատը հետաձգել, եթե մեղադրյալի փաստաբանը ներկա չէ), դեռևս ապաքինվող Տաթևիկին տաս րոպեի համար բերել էր դատարան ի ցույց բոլորի, թե տեսեք տեսեք… ինչ անբարո է դատի այս հետաձգումը: Սա էր ինձ համար շոուն: Երբ մարդու հիվանդությունն ու ողբերգությունը շահագործում են…»:

Նախ անհրաժեշտ եմ համարում նշել, որ փաստաբան Ռուբեն Բալոյանը դատական նիստի հետաձգումը որակում է ոչ թե անբարո, այլ դատարանի և դատական նիստի մասնակիցների նկատմամբ պաշտպանական կողմի անհարգալից վերաբերմունքի դրսևորում, գործի քննության անհարկի ձգձգում, դատական նիստի տապալում, ինչը հակասում է քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին: Ինչ վերաբերվում է նշված գործողությունները անբարո լինելուն, դա իմ գնահատելու խնդիրը չէ:

Երկրորդ՝ տուժող Տաթևիկ Հակոբյանին փաստաբան Ռուբեն Բալոյանը չի բերել դատարան, այլ վերջինս դատարան է ներկայացել ծանուցմամբ՝ ենթարկվելով դատարանի օրինական կարգադրություններին:

Երրորդ՝ տուժող կողմը որևէ երաշխիք չուներ (և չէր էլ կարող ունենալ), որ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի 5 փաստաբաններից և որևէ մեկը չի ներկայանա դատական քննությանը և գործի քննության թեկուզ և նախապատրաստական մասը չի սկսվի:

Չորրորդ՝ գործի քննությունը հետաձգվում է ոչ թե պաշտպանի մամուլում հրապարակված հայտարարության, այլև դատարանի որոշման հիման վրա: Ի վերջո, եթե պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի մասնակցությամբ դատական նիստը ժամը 13.15-ին ավարտվելուն պես վերջինս ներկայանար Աբովյանի դատարան, գործի քննությունը անհիմն չէր հետաձգվի:

3. Եթե Վարդան Պետրոսյանը լիներ «Նուբարաշենի» մեկուսարանում, չեմ կարծում որ կարձանագրվեր դատաքննության անհարկի ձգձգումներ…

Վերը շարադրվածից ելնելով հորդորում ենք պաշտպանական կողմին պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները և իրենց կողմից թույլ տրված օրենքի խախտումները փորձ չանել բարդել տուժող կողմի վրա:

Հ. Գ. Հուսով ենք, որ այս հրապարակումից հետո տուժող կողմի փաստաբանների հեռախոսահամարներին անհայտ համարներից զանգեր չեն տեղա»:

Նախորդող հրապարակում`

Պաշտպանական կողմը միահամուռ տապալեց այս նիստը. Տուժող կողմի ներկայացուցիչ

«Հակոբյան ընտանիքների ողբերգությունը կա և մնալու է իմ ու իմ ընտանիքի ողբերգությունը». Վարդան Պետրոսյան





 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}