Դատախազությունը Սաակաշվիլիին հրավիրել է հարցաքննության
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրվել է գլխավոր դատախազություն հարցաքննության: Նախկին նախագահը Վրաստանը լքել է Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո և հիմա պետք է ներկայանա դատախազություն մարտի 27-ին, ժամը 13.00-ին: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ի թղթակիցը Թբիլիսիից:
Մասնավորապես Սաակաշվիլիին պատրաստվում են հարցաքննել 2008թ-ին երկրի ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի չորս բարձրաստիճան պաշտոնյաների արդարացման հարցով, ովքեր դատապարտվել էին 6 տարվա ազատազրկման բանկային աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեղադրանքով:
Բացի այս, դատախազությունում ասել են, որ Սաակաշվիլին կարող է որպես վկա հարցաքննվել ևս 9 քրեական գործերով, այդ թվում և 2005թ-ին Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ համացանցում` YouTube-ում հայտնվել էր «Ժվանիային սպանել է Սաակաշվիլին» վերնագրով ֆոտոկոլաժը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում