Արսենի Յացենյուկը խոստացել է բազմամիլիարդ հայցեր ներկայացնել ընդդեմ Ռուսաստանի
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն հայտարարել է, թե Ուկրաինան մտադիր է բազմամիլիարդ հայցեր ներկայացնել ընդդեմ Ռուսաստանի: «Ունիան» գործակալության հաղորդմամբ, Յացենյուկը Ռուսաստանի գործողությունները Ղրիմում որակել է որպես «զինված կողոպուտ», երբ խոսքը գնում է «հարյուր միլիարդավոր դոլարների մասին»:
Նշվում է, թե ուկրաինական իշխանությունները ամենասեղմ ժամկետներում մտադիր են դիմել միջազգային դատարաններ, իսկ այժմ լուրջ քննարկումներ են ընթանում՝ թե «Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ինչ ֆինանսական պարտավորություններ ունի Ռուսաստանը»:
Հիշեցնենք, Ղրիմի ինքնավար մարզի ղեկավարությունը մարտի 6-ին հայտարարել էր թերակղզում տեղակայված ուկրաինական պետունեցվածքի ազգայնացման մասին: Մարտի 10-ին Ղրիմի իշխանությունները հայտարարել էին ուկրաինական ռազմածովային ուժերին պատկանող նավատորմի, իսկ մարտի 19-ին` թերակղզու ՌԴ կազմում ընդգրկվելու որոշումից հետո, հայտարարվել էր Ղրիմի ուկրաինական հանգստավայրերի ազգայնացման մասին: