Ուորլիք. Միասին աշխատելով ԼՂ հարցում երկարատև խաղաղությունը հնարավոր կդառնա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Այսօր դրական հանդիպումներ են տեղի ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Միասին աշխատելով, երկարատև խաղաղությունը հնարավոր կդառնա»:
Նշենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր. «Դեռ մենք ցանկանում ենք խաղաղ կարգավորում ԼՂ բոլոր կողմերի համար»:
Մեկ այլ գրառմամբ էլ ամերիկացի դիվանագետը նշել է. «Հաագայում մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳ նախարարների հանդիպմանը: Մենք ցանկանում ենք երկարատև խաղաղություն Լեռնային Ղարաբաղում»:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այցի շրջանակներում նախատեսվում են նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում