
Հանրապետություն ներկրվող պարարտանյութի որակը վերահսկվում է
Պետական աջակցության ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին տրամադրելու համար հանրապետություն ներկրվող պարարտանյութի որակը խստորեն վերահսկվում է «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից:
Գյուղնախարարության մամուլի բաժնից տեղեկացնում են, որ յուրաքանչյուր խմբաքանակից պարտադիր կարգով կատարվում են նմուշառումներ, որոնց լաբորատոր հետազոտությանների արդյունքների հիման վրա, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, որ անկախ ներկրման երկրից , ներկրվող պարարտանյութը, ինչպես ազդող նյութի, այնպես էլ մյուս ցուցանիշների առումով, ամբողջովին բարձրորակ է և համապատասխանում է պետական ստանդարտներին: