Քառյակը շարունակում է գրոհը ժամանակավոր նոր հանձնաժողովի պահանջով
Այսօր մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստում ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը նախաձեռնելու են ստորագրահավաք` արտահերթ կարգով Խորհրդարանի օրակարգ ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ մտցնելու համար: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Պատգամավորներն առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կքննարկի ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13թթ-ին ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ սահմանելու օրինաչափությունը և դրանց միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները: Խոսքը արագաչափերի, տեսագրող սարքերի, ԱՊՊԱ համակարգի ներդրման, տրանսպորտի թանկացման, վճարովի ավտոկայանատեղիների և այլն սահմանելու մասին է:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը