ՊՆ. Դիրքապահները փորձում են ապահովել դաշտերում աշխատող մարդկանց անվտանգությունը
Գարնանը մեկնարկող գյուղատնտեսական աշխատանքներ ընթացքում, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն անընդհատ խնդիրներ են ունենում, ինչը պայմանավորված է դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ հակառակորդի կողմից արձակվող կրակահերթերով:
Panorama.am-ի հետ զրույցում, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս կապակցությամբ ասաց, որ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերը հատկապես այս շրջանում զգոն են ու փորձում են հնարավոր բոլոր միջոցներով կանխարգելել կամ լռեցնել ադրբեջանական այն կրակակետերը, որոնք սպառնալիք են ստեղծում դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների համար:
Նրա խոսքերով, հակառակորդի ակտիվության մասին պարբերաբար իրազեկվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, սակայն Ադրբեջանը բազմաթիվ հորդորներից հետո շարունակում է կրակահերթեր արձակել նաև դաշտում աշխատող մարդկանց ուղղությամբ:
«Զինված ուժերը, առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող դիրքապահները, իրենցից կախված, ամեն ինչ անում են` ապահովելու քաղաքացիական անձանց անվտանգությունը»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում