Կստեղծվի ՀՊՃՀ և ԵՃՇՊՀ միավորման աշխատանքային խումբ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարությամբ կձևավորվի աշխատանքային խումբ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների միավորման միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով:
Կրթության և գիտության նախարարության մամուլի բաժնից հայտնում են, որ այսօր տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Արմեն Աշոտյանը հայտնել է, որ խմբում ընդգրկված կլինեն երկու բուհերի ռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչներ: Խմբի հիմնական խնդիրն է ուսումնասիրել միավորման հնարավոր արդյունքներն ու հեռանակարները և նախապատրաստել կառավարության որոշման համապատասխան նախագիծ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր և տրվել հանձնարարականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան