«Ինչի՞ց է վախենում Էրդողանը` ինտիմ հարաբերությունների և սպանության վերաբերյալ ձայնագրությունների հայտնվելո՞ւց»
Գրաքննությունը վատ ազդեցություն է ունենում Էրդողանի վրա, քանի որ Թուրքիայում Twitter-ի օգտատերերը շահարկում են այն: Այս մասին գրում է «Financial Times»-ը: Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով:
«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկ շաբաթ առաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանը որոշեց արգելափակել Twitter-ը: Ի՞նչ է վարչապետը իրականում ուզում ձեռք բերել: Մենք ականատես ենք լինում այն փաստին, որ Էրդողանը ցանկանում է միջազգային հանրության դատապարտման ռիսկի տակ գտնվել, այդպիսով Թուրքիան հայտնվում է միևնույն ճամբարում Հյուսիսային Կորեայի, Չինաստանի և Իրանի հետ, քանի որ ինտերնետի ազատությունը անհանգստությունների տեղիք են տալիս:
Վերջապես ականատես եղանք իշխող կուսակցության մեջ համախմբվածության բացակայության, հատկապես երբ Թուրքիայի նախագահ Գյուլը դեմ դուրս եկավ Էրդողանի արգելափակման վերաբերյալ որոշմանը:
Սա միակ դեպքը չէ, որ նախագահը հավանության չի արժանեցնում վարչապետի էքսցենտրիկ վարքագիծը: Կոռուպցիոն վերջին սկանդալը, որը տեղի ունեցավ կարևոր ընտրությունների նախաշեմին, կարող է «ճաքեր» առաջացնի Արդարություն և Զարգացում կուսակցության ներսում:
Գրեթե ամեն օր սկսվեցին վարչապետի և նրա մտերիմ շրջապատի հեռախոսազրուցի ձայնագրությունները հայտնվել YouTube և Twitter-ում: Սպառնալիքները, որոնք մեկնաբանվում են որպես նախընտրական փոթորիկ, նախատեսված են թուլացնել նման ուժեղ մարդու հեղինակությունը:
Ինչի՞ց է վախենում Էրդողանը` ինտիմ հարաբերությունների և սպանության վերաբերյալ ձայնագրությունների հայտնվելո՞ւց:
Սա ցույց է տալիս, որ պարոն Էրդողանը հուսահատ ժամանակաշրջանի մեջ է հայտնվել: Արգելափակելով հայտնի սոցիալական ցանցը` մի շարք օգտատերեր համոզված են, որ կարևոր տեղեկություն էր տարածվելու: Դժվար է պատկերացնել, թե ինչու է վարչապետը նման օրենք ընդունում, միգուցե միջազգային խմբերի ուշադրությունը շեղելու և ընդդիմադիրներին իր կուսակցության դեմ հրահրելու համար:
Էրդողանը քայլ չէր ձեռնարկի, որը կարող էր նրա համար գլխացավանք լինել: Մենք չգիտենք, ինչու: Սակայն Twitter-ի օգտատերերը միավորվել են իրենց նախազգացումներով»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում