Հայոց ցեղասպանության զոհերի 99-րդ տարելիցը Թուրքիայում կհիշատակեն թուրքերը, հայերը և եվրոպացիները
Թուրքերը, հայերը և եվրոպացիները Թուրքիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է «Indiegogo» կայքը:
«1915թ-ին Օսմանյան կայսրությունում մեկ ու կես միլիոն հայերի հանդեպ իրականացվեց ոչնչացմանն ուղղված կանխամտածված ծրագիր` փորձելով ոչնչացնել մի ամբողջ քաղաքակրթություն: Թուրքիայի հանրապետության իրավահաջորդ կառավարությունը մինչև հիմա պայքարում է իր երկրի պատմության մութ կողմերի համար: Ցեղասպանության մերժողականությունն ընդդեմ հայերի և ոչ մուսուլման այլ փոքրամասնությունների հանդեպ, խտրականություն և ատելություն է խրախուսում:
Մի քանի տարի է ինչ Թուրքիայի քաղաքացիական հասարակության անդամներից ոմանք խիզախորեն կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ: Ճշմարտության և արդարության շրջանակը աստիճանաբար ընդլայնվում է, քանի որ ավելի ու ավելի շատ ձայներ են միանում մարդասիրական քայլին և փորձում դիմակայել ցեղասպանության ժխտման պաշտոնական դիսկուրսին:
Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայիում և Եվրոպայում միավորվելու են ընդհանուր ցանկության շուրջ` տեսնելու, որ ճշմարտությունը վերջապես ճանաչվել է, մենք կհիշատակենք Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում: Մենք միացել են շարժմանը, սակայն մենք Ձեր կարիքն ունենք: Կազմակերպեք Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեծ հիշատակման արարողություններ Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին: Այնպես արեք, որ հայկական սփյուռքի մեծ պատվիրակություն, ինչպես նաև Եվրոպացի քաղաքացիական հասարակության առաջնորդներ այցելեն հիշատակի արարողությանը»,-գրում է «Indiegogo»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում