Orange-ն առաջարկում է ապահովագրության և հետվաճառքային սպասարկման նոր ծառայություններ
Այսօր Orange-ը ներկայացրել է նոր հետվաճառքային սպասարկման ծառայություն: ՀՀ ամբողջ տարածքում Orange-ի բոլոր խանութներում հեռախոսների վերանորոգման ծառայություն մատուցելուց բացի ՝ Orange-ն այժմ իր բաժանորդներին տրամադրում է նաև հեռախոսասարքերի վերանորոգման կարգավիճակը ցանկացած պահին առցանց ստուգելու հնարավորություն: Այս ծառայությունը հասանելի է կլինի ինչպես վճարովի վերանորոգման, այնպես էլ երաշխիքային վերանորոգման ծառայություններից օգտվող բաժանորդների համար: Այս մասին հաղորդում են Orange-ի մամուլի ծառայությունից:
Բացի այդ, Orange-ն իր բաժանորդներին այժմ արդեն հնարավորություն է ընձեռում հեռախոսասարքը գնելիս մեկ տարով երկարացնել դրա երաշխիքային ժամկետը, ինչպես նաև հեռախոսի ապահովագրության ծառայություն ձեռք բերել՝ ամսական սկսած 500 դրամ ամսավճարով:
«Orange-ը լավագույն վայրն է մատչելի հեռախոսների և որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ ձեռք բերելու համար: Մեր բաժանորդները կարևորում են վերանորոգման և ապահովագրության ծառայությունները, և կարծում ենք, որ այս լրացուցիչ ծառայությունները մեր բաժանորդների համար առավել հարմարավետ պայմաններ կստեղծեն», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ Orange-ը հեռախոսների ապահովագրության ծառայությունը տրամադրում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում: Orange-ի խանութներից հեռախոս ձեռք բերելիս բաժանորդները հնարավորություն ունեն տարեկան կամ ամսական կտրվածքով ապահովագրել իրենց հեռախոսը վնսավածքի, գողության կամ կորստի ռիսկերից:
Orange Care ծառայությունների, այդ թվում՝ երաշխիքային ժամկետի երկարաձգման, հեռախոսի ապահովագրության պայմանների և այլ մանրամասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հղումով՝ http://orangearmenia.am/en/phones/Orange-Care/phone-insurance.php:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը