Հ.Աբրահամյան. Ճիշտ կլինի արտգործնախարարին հրավիրենք Ազգային Ժողով
ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հետաքրքրվեց՝ արդյո՞ք չի պատրաստվում ԱԺ նախագահը նախաձեռնել հատուկ քննարկում կամ որոշ գործողություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի օր շարունակ ռազմական հարձակման է ենթարկվում սիրիական Քեսաբ ավանը, որը, հայտնի հայաբնակ ավան է. «Այսպիսով մենք սկսում ենք կորցնել ամենահին հայ համայնքներից մեկը: Եվ եթե 1915թ-ին չկար Հայաստանի Հանրապետություն, ապա հիմա կա և ես առաջարկում եմ այս քառօրյան օգտագործենք համատեղ ինչ-որ գործողություն-հայտարարություն մշակելու, քանի որ մեր հայրենակիցների վիճակն այնտեղ իսկապես շատ դժվար է»,- հայտարարեց պատգամավորը:
ԱԺ նախագահն ի պատասխան ասաց, որ շատ մտահոգված է այն իրադարձություններով, որ տեղի են ունենում Քեսաբում, բայց գործողությունների ծրագրի մասին խոսելն, ըստ Հ.Աբրահամյանի, ավելորդ է. «Ավելի ճիշտ կլինի, որ մենք Ազգային Ժողով հրավիրենք արտգործնախարարին կամ ԱԳՆ պատասխանատուին, ով կփորձի ներկայացնել, թե ինչ գործողություններ են ընթանում Սիրիայում: Մենք իրավասու չենք միջամտել այլ երկրի ներքին գործերին, բայց իմ կարծիքով, դա ավելի խորը խնդիր է»,- նշեց նա:
Նախորդիվ՝
Քեսաբի հայերը ապաստանել են Լաթաքիայի Ս.Աստվածածին եկեղեցում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին