Սահմանը հատած քաղաքացիների հարցով նորություն չկա
Սահմանը հատած ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանի ու զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցով նորություն չկա,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Վերջինս հիշեցնելով, որ Ադրբեջանում տոնական օրեր են, հավելեց, որ ամեն դեպքում ԿԽՄԿ-ն շարունակում է աշխատանքները:
Նշենք, որ Արսեն Խոջայանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր սույն թվականի մարտի 7-ին, իսկ Հակոբ Ինջիղուլյանը` 2013 թվականի օգոստոսի 9-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան