ՀՀ դիրքորոշումը Ղրիմի հարցում պետք է ընդունել որպես քաղաքական փաստ

Ուկրաինայում ստեղծված քաղաքական ճգնաժամը, Ղրիմի հանրաքվեի շուրջ առաջացած կրքերն ու Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը վերոնշյալի իրադարձությունների վերաբերյալ մեծ քննարկումների առիթ դարձան:

Նախ, մարտի 6-ին, Եվրոպայի ժողովրդական կուսակցության լիագումար նիստում ունեցած ելույթում Հայաստանի նախագահը հայտարարում է, որ «խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ»:

Ապա մարտի 19-ին, ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ նախագահները անդրադարձել են Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեին և արձանագրել, որ «այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը»:

Իսկզբանե Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը այս երկու հարցերում կարելի է որակել որպես հավասարակշռված, Հայաստանի արտաքին քաղաքականության գծի մեջ տեղավորվող: 1988 թվականից ի վեր, ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դրոշակը առաջ մղող երկրի նախագահը այլ բան չէր էլ կարող ասել, ավելին` Հայաստանն այս հարցում ուղղակի պարտավոր էր հստակ դիրքորոշում արտահայտել:

Ընդ որում` ինչպես Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման, այնպես էլ Սերժ Սարգսյանի` Ղրիմի հարցում հայտնած դիրքորոշման հարցում կարելի է ֆիքսել քաղաքական ուժերի միջև կոնսենսուսի առկայությունը: Մի քանի ուժեր իհարկե մտահոգություն հայտնել են այս հարցում, սակայն ԱԺ գրեթե բոլոր ուժերը կամ ընդհանուր առնամբ ընկալելի են գնահատել պաշտոնական դիրքորոշումը կամ ուղղակի չեն արձագանքել, ինչը նշանակում է, որ կամ ասելիք չունեն կամ համակարծիք լինելով` որոշում են ընդունել ձեռնպահ մնալ դրանք պաշտոնապես ներկայացնելուց:

Ճիշտ է` Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցից հետո, պաշտոնական Կիևը խորհրդակցությունների նպատակով հետ կանչեց իր դեսպանին ու դիվանագիտական նոտայի միջոցով լրացուցիչ պարզաբանումներ պահանջեց ՀՀ ԱԳՆ-ից` հեռախոսազրույցում տեղ գտած ձևակերպումների մասով, սակայն դա առավել ծանր դրությամբ մեջ դրեց հենց ուկրաինական կողմին:

Հայաստանի նախագահի հայտարարությունը Ուկրաինայի հարցում պետք է ընդունել որպես քաղաքական փաստ, իսկ թե այլ երկրի ղեկավարները, քաղաքական ուժերն ու գործիչներն ինչպես են դա մեկնաբանում, դա իրենց իրավունքն է: Ի վերջո, եթե նախագահը նշում է, որ դա «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ է» դա պետք է ընդունել այնպես, ինչպես նա է ասում: Եվ եթե ինչ-որ մեկը եզրակացնում է, որ նախագահն այդ ձևակերպմամբ «կողմ է արտահայտվել Ղրիմի անեքսիային», դա չի նշանակում, որ նախագահը հենց դա է նկատի ունեցել:

Եթե նախագահը ցանկանար այդ կամ մեկ այլ ձևակերպում տար` կտար այլ ձևով, իսկ եթե նա այսպիսի ձևակերպում է տվել, ապա դա պետք է ընդունենք այնպես, ինչպիսին որ նախագահն է արտահայտել: Իսկ եթե քաղաքական ուժերը համաձայն չեն այդ ձևակերպմանը, դա արդեն հարցի մյուս կողմն է:

Օրինակ` Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ այլ ձևակերպում է ընտրել` հայտարարելով, որ իր պետությունը դե ֆակտո ընդունել է Ղրիմի՝ Ռուսաստանին միանալը:

Արևմուտքից, ինչպես նաև` հայաստանյան որոշակի շրջանակներից տեսակետ է հնչում, թե այն ինչ տեղի է ունեցել Ղրիմում, դա ազատ կամարտահայտում չէր ու ոչ մի կապ չունի ինքնորոշման իրավունքի իրացման հետ: Որպես արգումենտ նշվում է, որ հանրաքվեի գործընթացը երկարատև պրոցես է ու այդքան կարճ ժամանակում նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ անցկացնել: Նաև նշվում էր, որ քարոզարշավի փուլ չի եղել, իսկ գործընթացը անցել է ռուս զինծառայողների վերահսկողության ներքո:

Առաջին, պետք է ամրագրել, որ ՌԴ զինծառայողները Ղրիմում ներկայացված էին նաև ուկրաինական դեպքերից առաջ, իսկ այնտեղ ապրող մեծ թվով ռուսների, ռուսախոսերի պարագայում, հանրաքվեի այսպիսի արդյունքը առանձնապես անակնկալ չէին:

Երկրորդ, հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, երբ ուկրաինական տարբեր քաղաքներում անօրինական կերպով ձերբակալվում ու բռնության են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր Ուկրաինայի գործող իշխանության մոտեցումներից տարբերվող կարծիք են արտահայտում, հասկանալի է դառնում, որ Ղրիմում բնակվողների կյանքին անմիջական վտանգ էր սպառնում ու պարզ չէր, թե ինչ տեղի կունենար այնտեղ, եթե Ղրիմում ռուսական զորքեր տեղակայված չլինեին կամ հանրաքվեի գործընթացը մի քանի տարի անց կազմակերպվեր:

Այսօր ունենք իրավիճակ, որ Յանուկովիչի հեռացման հարցում առանցքային դերակատարություն ստանձնած աջ սեկտորի ղեկավարները իրենց ճանապարհից հեռացնում են բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իրենց կարծիքից տարբերվող տեսակետներ արտահայտել. բռնություն, թալան, սպանություններ, անկառավարելի քաոս, սրանք բառեր են, որոնք որոշակի առումով նկարագրում են ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում:

Ի դեպ, ժամանակավոր կառավարությունն այս ընթացքում անօրինական որոշումներ միջոցով փորձում է օրինականացնել այն ամենը ինչը նույն եվրոպայում կհամարվեր ահաբեկչություն, թալան կամ «բեսպրեդել»:
Ուկրաինական «Մայդանը» վաղուց տրանսֆորմացիայի է ենթարկվել ու ազատության պայքարը վեր էր ածվել իշխանության հասնելու միջոցի, իսկ այսօր «Մայդանը» որպես ուժային ինստրումենտ է գործածվում:

Երբ եվրոպացի դիվանագետները նշում են, որ պետք չէ Ղրիմի հանրաքվեն համեմատել Շոտլանդիայում նախապատրաստվող հանրաքվեի գործընթացին կամ Կոսովոյին, որովհետև այնտեղ պրոցեսը տարիներ է տևել, նրանք հաշվի չեն առնում, որ Կոսովոյում ողջ գործընթացը ընթանում էր միջազգային հանրության ուղղակի միջամտության ու պաշտպանության ներքո, իսկ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հասկանալի է, որ բռնություններ կամ ճնշումներ չեն գործադրում Շոտլանդիայում ապրողների նկատմամբ կամ նրանց կյանքի համար անմիջական սպառնալիք չեն ստեղծում:

Այնպես որ, ստեղծված իրավիճակում, Հայաստանի իշխանության արձագանքն առկա իրողություններին համարժեք էր ու ամենից կարևորը, տեղավորվում է արտաքին քաղաքական օրակարգի տրամաբանության շրջանակներում:

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}