ՊՆ. Ռազմագերու հարցով աշխատանքները շարունակվում են
Սահմանագիծը հատած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գործով որևէ նոր բան չեմ կարող հաղորդել, նրա հարցով բանակցությունները ընթացքի մեջ են: Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ փուլում է հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հայրենադարձման հարցը, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանի հետ միջնորդավորված բանակցություններն այս հարցով բավականին դանդաղ են ընթանում, որովհետև Ադրբեջանն ամեն ինչ անում է բարդացնելու պրոցեսը:
«Ցավոք, այս պահի դրությամբ, որևէ նոր բան չեմ կարող հաղորդել»,- հավելեց նա:
Նախորդիվ`
Սահմանը հատած քաղաքացիների հարցով նորություն չկա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան