Սիրիայում ադրբեջանցի ահաբեկիչներ են դարանակալվել. 13 զինյալներ սպանվել են
Սիրիայում բախումների ընթացքում «IŞİD» կազմակերպության ահաբեկիչների մի խումբ դարանակալվել է: Ադրբեջանական «Vesti.az» լրատվական գործակալության կայքում ասվում է, թե դարանակալված խմբի անդամների ընդհանուր թիվը 25 էր, որոնցից 13-ը սպանվել են:
Սպանվածների մեծ մասը ադրբեջանցիներ են, ինչպես նաև կա Թուրքիայի 2 քաղաքացի:
Նշենք, որ ադրբեջանական սալաֆիները կամ վահաբիտները պատերազմում են Սիրիայի, Աֆղանստանի և Պակիստանի մի շարք ահաբեկչական կազմակերպությունների շարքերում: Ըստ ադրբեջանական «Vesti.az» լրատվական գործակալության` այդ երկրներում ադրբեջանցի ահաբեկիչների ընդհանուր թիվը հասնում է 300-ի: Ընդ որում, «FaktXeber» ադրբեջանական կայքի տվայալներով, վերջին երեք տարիների ընթացքում միայն Սիրիայում մոտ 200 ադրբեջանցի ահաբեկիչ է մահացել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում