Ադրբեջանին մատակարարվող ուկրաինական սպառազինության ապագան անորոշ է
Ադրբեջանը, Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության շրջանակներում, տարբեր սպառազինությունների գծով պատվերներ է տվել ուկրաինական ընկերություններին, սակայն այսօր վերոնշյալ պատվերների կատարման հարցը անորոշ է: Այս մասին հաղորդում է «Վեստի.ազ» լրատվական կայքը:
Ըստ աղբյուրի, հիմնական պատվերները վերաբերել են ռազմածովային ուժերի սարքավորումներին, ավիացիոն համակարգերին, իսկ այդ ընկերությունները հիմնականում տեղակայված են Ղրիմում, ընդ որում` ադրբեջանական կողմը, ավելի վաղ, Ուկրաինային որոշակի գումար էր փոխանցել:
Ադրբեջանական կողմը փորձում է հասկանալ, թե ինչ կարգավորում է ստանալու հարցը, սակայն այս պահի դրությամբ ուկրաինական կողմը դեռևս չի արձագանքել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում