«Աջ սեկտորը» Սաշա Բելիի սպանության մեջ մեղադրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին
«Աջ սեկտորը» իր ակտիվիստ և համակարգող Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության մեջ մեղադրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին: Նման հայտարարությամբ է հանդես եկել «ՈւՆԱ-ՈՒՆՍՈ» կազմակերպության Ռովենսկու մարզային կառույցի ղեկավար Յարոսլավ Գրանիտնին: Փոխանցում է «112.ՈՒԱ» լրատվական գործակալությունը:
Գրանիտնու խոսքով` «հենց նախարար Ավակովն է եղել ակտիվիստի սպանության կազմակերպիչը»: Վերջինս նաև ավելացրել է, որ սպանված Մուզիչկոյի մարմինը այժմ քննության է ենթարկվում իրավապահ մարմինների և հարազատների կողմից: Մուզիչկոյի մոտ եղած անձնական իրերը և գրպանի գումարը տեղում են:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Ռովենսկու շրջանի «Աջ սեկտոր»-ի ներկայացուցիչները մարտական են տրամադրված նախարար Ավակովի նկատմամբ:
«Աջ սեկտոր» կազմակերպության արևմտյան կառույցի ղեկավար Ալեքսանդր Մուզիչկոն սպանվել է այսօր գիշեր: Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ Մուզիչկոն սպանվել է իրավապահների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում:
Հատուկ օպերացիան իրականացվել է «Սոկոլ» հատուկջոկատայինների մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում