Դիլիջանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկացավ
Դիլիջանում քաղաքային տրանսպորտի սպասարկման համար նոր ավտոբուս է գործարկվել, իսկ ուղեվարձը թանկացել է 70-ից դառնալով 100 դրամ: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին հայտնել է Դիլիջանում հասարակական տրանսպորտի միակ կազմակերպիչ «Էմին Մարգարյան» ՍՊԸ ներկայացուցիչ Էդգար Մարգարյանը:
Նա պատմել է, որ մեկ շաբաթ առաջ 3 հատ կորեական «Զոնդա» մակնիշի մեծ ավտոբուսներ է գնել, քանի որ մինչ այդ շահագործվող ավտոբուսները շատ հին էին, անձրևային եղանակին ներսում ջուր էր կաթում, և այդ պայմաններում այլևս անհնար էր շահագործել: Երեք ավտոբուսների համար Էդգար Մարգարյանը 60 հազար դոլար է վճարել: