Ադրբեջանի պաշտպանության նախարարին հանդիմանել են նախագահի աշխատակազմում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին նախագահի աշխատակազմում խիստ քննադատել են այն բանի համար, որ նա Հայաստանին կերոսին վաճառելու համար 9 տարի ժամկետով ազատազրկման ենթարկված սպային բարձր պաշտոնի է նշանակել ՊՆ համակարգում: Այս մասին ադրբեջանական «Avropa.info» կայքին տված հարցազրույցում հայտնել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
«Նախարարին զգուշացրել են, որ վերջին շրջանում աշխատանքի մեջ նա լուրջ սխալներ է թույլ տվել: Հետաքրքիրն այն է, որ նախարարն արդարացել է՝ ասելով, թե այդ նշանակման վերաբերյալ ինքն իբր լայնորեն տեղեկացված չի եղել: Սակայն այդ սպան, որի անունը չեմ ցանկանում հրապարակել, ներկայում պաշտոն է զբաղեցնում ՊՆ կենտրոնական ապարատում՝ Գլխավոր շտաբի պետի ենթակայության տակ: Հարց է ծագում, եթե նախագահի աշխատակազմից արված զգուշացումներից հետո ևս Զաքիր Հասանովն այդ սպայի նշանակման հետ կապված տեղեկություններ չունի, այդ դեպքում Պաշտպանության նախարարությունում կադրերի նշանակումները ով կամ ովքեր են կյանքի կոչում»,- ասել է փորձագետը:
Նախորդիվ՝
«Ես խոստանում եմ շարունակաբար մերկացնել ձեզ». մեղադրանքներ Ադրբեջանի ՊՆ-ի ղեկավարության հասցեին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում