Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու թեմայով մասշտաբային տնտեսական համաժողով է կազմակերպվում
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ բրյուսելյան ԵԺԿ գագաթաժողովից վերադարձած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել «Հայաստան-Մաքսային Միություն, հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը։ Համաժողովը տեղի կունենա մարտի 29-ին։
Թերթի տեղեկությունների համաձայն՝ միջոցառումը բավականին մասշտաբային է լինելու, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան սենյակներ և դահլիճներ են «պատվիրվել» Երևանի «Մարիոթ» հյուրանոցում: Նաև մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել տեխնիկական մասնագետների, այդ թվում հեռուստատեսությունների կողմից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հյուրեր են լինելու ոչ միայն Մաքսային Միության երկրներից, այլ նաև այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից։ Միջոցառմանը հրավիրվել են շուրջ 200 հյուրեր, այդ թվում՝ անկախ տնտեսագետներ, փորձագետներ, կուսակցական գործիչներ: