«Նիվա»-ի վարորդը խախտումներ է արել. Ներկայացվել է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի մոդելավորված տարբերակը (տեսանյութ)
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի 3D մոդելավորված տարբերակը հանրությանը ներկայացնելու համար այսօր մեծ շնորհանդես էր կազմակերպել: Նախ նա Skype-ի միջոցով կապ հաստատեց Սլովակայի Հանրապետության դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն, Վթարների հետազոտության և վերլուծության ասոցիացիայի փոխնախագահ Գուստավ Կասանիցկու հետ ու նախապես պրոֆեսորին ուղարկած հարցերը նույնությամբ ուղղեց լրագրողների ներկայությամբ:
Պրոֆեսորն ի պատասխան փաստաբանի հարցերի, հայտարարեց, որ Հայաստանի ոստիկանությունը, որն այս դեպքում վարել է նախաքննությունը, ճիշտ չի աշխատել, իսկ Վարդան Պետրոսյանի մեքենայի ու Արթուր Հակոբյանի վարած «Նիվա»-ի բախումը տեղի է ունեցել ոչ թե հողածածկ գոտում, ինչպես հայտարարել էր տուժող կողմը, այլ բանուկ ճանապարհահատվածում:
«Վթարի պատճառն այն է եղել, որ «Նիվա» մակնիշի վարորդը խախտել է երթևեկության կանոնները», -եզրակացրել է սլովակ պրոֆեսորը:
Վթարի մոդելավորված տարբերակը, որը փաստաբանի խոսքով արվել է ամբողջ աշխարհում տարածված արվել է PS Crash ծրագրի միջոցով, լրագրողներին ներկայացնելիս Բաղդասարյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի մեքենան առաջին գոտիով գնում է ճանապարհը, սակայն «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հողածածկ գոտում կանգնած տեղից հետընթաց կատարելիս է լինում դեպի բանուկ մաս, ինչը արգելված է, բախում է տեղի ունենում:
«Բախման արդյունքում «BMW» մակնիշի մեքենան կողասահքով դուրս է գալիս դեպի կողնակ, իսկ «Նիվա»-ն բանուկ մասում հետադարձ է կատարում: Վարդան Պետրոսյանին թվացել է, թե մեքենան կգա, կշրջանցի, բայց «Նիվա»-ն վերջին պահին արգելակել է»,- հայտարարեց փաստաբանը:
Ի դեպ, Վարդան Պետրոսյանի փաստաբանը նաև ասաց, որ «Նիվան» պատկանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը և այն վարած Արթուր Հակոբյանը աշխատել է գյուղատնտեսության նախարարության ծրագրերի իրականացման գործակալությունում՝ որպես վարորդ: Փաստաբանի խոսքով, «Նիվայի» վրա գազի բալոն տեղադրելու թույլտվություն չի տվել գյուղնախը:
Սլովակ պրոֆեսորի տեսակետը և վթարի մոդելավորված տարբերակն ամբողջությամբ` տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները