Ռուսաստանում ադրբեջանցիների կողմից իրագործած վայրագությունների մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել
Ռուսաստանի պետական «Ռոսիա 1» հեռուստաալիքը ադրբեջանցիների վայրագությունների մասին պատմող գեղարվեստական ֆիլմ է ցուցադրել: Ադրբեջանական «Aktual.az» կայքը գրում է, որ ֆիլմը դժգոհություն է առաջացրել Մոսկվայում բնակվող ադրբեջանցիների շրջանում:
Ֆիլմում ներկայացվում են ԽՍՀՄ փլուզման շրջանում Ադրբեջանում տեղի ունեցած վայրագությունները: Ֆիլմը Ադրբեջանի ծայրամասային լեռնային գյուղից Բաքու եկած ռուս կնոջ ճակատագրի մասին է: Ֆիլմը պատմում է ադրբեջանցիների կողմից ռուսների և հայերի նկատմամբ կատարած դաժանությունների մասին: