Թուրքիան աջակցել է Քեսաբի վրա հարձակմանը. Թուրքական կայքի տեսանյութը
Թուրքական «Սոլպորտալ» լրատվական կայքի հրապարակած տեսանյութում, որի ձախ անկյունում ահաբեկչական «Ալ-Նուսրա» և «Իսլամի ճակատ» խմբավորման լոգոտիպերն են, նկարահանող անձը գործող անձանց ներկայացնում է որպես «ալ-Քաիդայի» սիրական թևի` «ալ-Նուսրա» ճակատի և Դամասկոսի մահմեդական շարժման ներկայացուցիչներ:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ապստամբները հեշտությամբ, «ձեռքերը թափ տալով» անցնում Թուրքիայի` Սիրիայի հետ սահմանամերձ Հաթայ նահանգի Յայլադաղ սահմանակետը:
Նրանք առանց որևէ խոչընդոտի հասնում են 50-60 մետր հեռավորության վրա գտնվող Քեսաբի սահմանկետ: Այնտեղ նրանց դիմավորում են «Ալ Նուսրայի» ենթակայության տակ գտնվող չեչենական խմբավորման անդամները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում