Ադրբեջանում պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի պաշտոնաթողությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից Twitter-ի իր էջում արած գրառումն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է», այլ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, իսկական հիստերիա է առաջացրել Ադրբեջանում:
Ադրբեջանցի քաղաքագետ, նախագահի քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն «Aktual.az» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է Ջեյմս Ուորլիքին «վռնդել» Մինսկի խմբում համանախագահությունից:
Ադրբեջանին դուր չի եկել, որ ամերիկյան կողմը համոզվել է` ղարաբաղյան խնդրի լուծման համար բանակցություններում պետք է որպես լիարժեք կողմ ընդգրկվի նաև պաշտոնական Ստեփանակերտը:
«Virtualaz.org» լրատվական կայքին տված հարցազրույցում Գուլուզադեն Ուորլիքի գրառումը բնութագրել է որպես «ոչ արհեստավարժ դիվանագետի կողմից արված ուղերձ»:
Կայքը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին անլուրջ և տխմար է անվանել և դժգոհություն հայտնել, թե ինչու է Վաշինգտոնը Մինսկի խմբում նշանակել «այդպիսի անլուրջ և սոցիալական ցանցերում խելքին փչածը գրող դիվանագետի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում