Կին մանկավարժները պարգևատրվել են
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կանանց միամսյակի շրջանակում նախարար Արմեն Աշոտյանը մի խումբ կին մանկավարժների պարգևատրել է ՀՀ ԿԳՆ պատվոգրով և նախարարության «Ոսկե հուշամեդալով»: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախարարը շնորհավորել է կանանց՝ նշելով, որ Հայաստանի կրթության համակարգը կանացի դեմք ունի. մանկավարժների մեծ մասը կանայք են, իսկ միջոցառումն ու պարգևները նպատակ ունեն շեշտելու, որ ուսուցչուհիները սիրված և գնահատված են պետության կողմից:
«Այսօր էլ ուսուցիչը մեր հասարակության ազդեցիկ դերակատարներից է: Ձեր աշխատանքի իրական գնահատականը տալու են ժամանակն ու ձեր աշակերտները: Մենք ունենք շատ ուսուցիչներ, ովքեր իրավմամբ արժանի են և պետք է լինեն մեր օրերի հերոսը »,- նշել է նախարարը:
Աշոտյանը նկատել է, որ ուսուցչի աշխատանքը ծանր ու պատասխանատու է. «Ես շնորհակալ եմ, որ դուք սերունդներին կրթելու ճանապարհն անցնում եք փառքով և հավատով առ այն, որ ձեր աշխատանքի լավագույն գնահատականն այն սերունդներն են, ում ճանապարհել եք կյանք: Երբեք չեմ կիսել այն մոտեցումը, թե նոր սերունդն այնքան էլ լավը չէ. նոր սերունդը այլ է, փոխված է, բայց նա համեմատության մեջ երբեք չի զիջում իր նախորդներին: Այս ճշմարտությունը ոչ ոք, ավելի լավ, քան դուք, վստահ եմ, չի պատկերեցնում»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա