ՀՀ ներկայացուցիչը կմասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստին
«Հայաստանը պատշաճ ձևով իր մասնակցությունը կբերի ԱՊՀ երկրների գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստին»,- Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն ներկայացուցիչ է ունենալու Բաքվում տեղի ունենալիք ԱՊՀ երկրների գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստին, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-8-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստը:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հաղորդել:
Նշենք, որ ավելի վաղ, Բաքվում մեծ աղմուկ էր բարձրացել ՀՀ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի` կոմիտեի նիստին հնարավոր մասնակցության առումով, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ամեն դեպքում ՀՀ-ն Բաքվում Խաչատուրովը չի ներկայացնելու: