Ա.Բախշյանը` Ն.Զոհրաբյանին. Որևէ մեկի թելադրանքով հայտարարություն չեմ անում կամ խոսում
«Չիշխանական, այլընտրանքային քաղաքական ուժը ներկայացնող հարգելի պատգամավոր, i տարբերություն Ձեզ, այո, ես հստակ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժառանգության» ներկայացուցիչ եմ և որևէ մեկի, կրկնում եմ` որևէ մեկի թելադրանքով հայտարարություն չեմ անում կամ խոսում»,- Panorama.am-ի հետ զրույցում` խոսքն ուղղելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, ասաց «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:
Վերջինս շեշտեց, որ խոսում է իր սկզբունքներից և համոզմունքներից ելնելով.
«Ավելացնեմ, որ ամեն անգամ, երբ լսում եմ չիշխանական քաղաքական քառյակի մասին, խորապես վիրավորվում եմ»,- հավելեց նա:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Կրթության նախարար Արմեն Աշոտյանին հետաքրքրվել էր. «Պարոն Աշոտյան, ե՞րբ եք պատրաստվում խիստ ընդդիմադիր Անահիտ Բախշյանին թելադրել ընդդեմ քառյակի հաջորդ տեքստը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ