Ա.Հարությունյանը չի՞ պաստրատվում ներողություն խնդրել
«Մի խումբ մադիկ ներկայացան ու փորձեցին խանգարել միջոցառումը: Ստեղծված իրավիճակում ես խնդրեցի և առաջարկեցի, որ այդ չպլանավորված քննարկումը լինի դահլիճից դուրս, ես բոլոր հարցերի պատասխանները տամ դրսում: Բայց ցավոք, այնպիսի տպավորություն էր, որ գոռալով հնարավոր է հարցերը կարգավորել, անհիմն մեղադրել, անձնական վիրավորանքներ հնչեցնել»,-Ազգային Ժողովում անդրադառնալով երեկվա միջադեպին` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Որևէ միտումնավոր կամ նախապատրաստված խոսք չի եղել, ես ստիպված եմ եղել կոշտ արձագանքել»,- պարզաբանեց նախարարն` այդպես էլ անպատասխան թողնելով հարցը` պատրաստվում է ներողություն խնդրել, թե ոչ:
Հիշեցնենք, նախօրեին Երևանում անցկացված «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում.
հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ժամանակ մի խումբ բնապահպաններ դիմել էին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ առաջարկելով խմել պղտոր ջուր, որը բերվել էր Սյունիքի մարզի Գեղի գետից, որը թունավորվում է Հանքասարի հանքավայրի պոչամբարի նյութերով: Իսկ երբ ակտիվիստներից մեկը հիշեցրել էր նախարարության նախկին աշխատակից Արծրուն Պեպանյանի բնորոշումն այն մասին, որ բնապահպանության նախարարությունը «գերեզմանոց է», Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վրդովված ասել էր. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ ձեռդ կտամ, լակոտ»:
Նախորդիվ`
Էկոնոմիկայի նախարարն արդարացրեց գործընկերոջը. Չի կարելի, չէ, կոշիկներով կանգնել աթոռին
Հ.Աբրահամյանի համար Բնապահպանության նախարարի ձևակերպումներն անցանկալի են (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան