Արոնյանը պահպանում է երկրորդ տեղը
Աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: Խաղաղ ելք գրանցվեց նաև Դմիտրի Անդրեյկին-Շահրիյար Մամեդյարով և Վլադիմիր Կրամնիկ-Վիշվանաթան Անանդ պարտիաներում: Վեսելին Տոպալով-Սերգեյ Կարյակին պարտիան այս պահին դեռ ընթացքի մեջ է:
Այսպիսով` 11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Վիշվանաթան Անանդը: Արոնյանն իր ակտիվում ունի 6 միավոր և հաստատվել է երկրորդ հորիզոնականում: Հաջողության դեպքում նրան կարող է հավասարվել միայն Կարյակինը, ով 10-րդ տուրի արդյունքներով վաստակել է 5 միավոր: Իսկ եթե հաղթանակ տոնի Տոպալովը, նա միայն կարող է ազատվել անհուսալի հետնապահի դերից` իր միավորների քանակը հասցնելով 5-ի:
Մամեդյարովն ու Սվիդլերը վաստակել են 5,5-ական, Կրամնիկն ու Անդրեյկինը` 5-ական միավոր:
Ավելացնենք, որ վաղը կայանալիք 12-րդ տուրի շրջանակներում Արոնյանի մրցակիցը Կրամնիկն է: Անանդը կխաղա Անդրեյկինի, Մամեդյարովը` Կարյակինի, Տոպալովը` Սվիդլերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները