Բ. Նավասարդյան. Մենք չունենք այլընտրանք ոչ դրսում, ոչ ներսում (Տեսանյութ)
Հայաստանի իշխանությունը, կառավարությունը գտնվում են հզոր ճնշման ներքո Ռուսաստանի կողմից, իսկ նման պայմաններում ցանկալի կլիներ, որ Հայաստանում լիներ ուժեղ ընդդիմություն: Ասուլիսում նման կարծիք հայտնեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ըստ նրա, Հայաստանն ավելի արդյունավետ արտաքին քաղաքականություն կիրականացներ, եթե արտաքին հարցերի վերաբերյալ սկզբունքային վերաբերմունք արտահայտեր նաև ընդդիմությունը, որը ոչ միայն իշխանափոխության հարց կդներ, այլ այլընտրանքային ուղիներ առաջարկելու ցանկություն կունենար:
«Մենք չունենք այլընտրանք. ունենք վատ քաղաքականություն, վտանգավոր քաղաքականության, չունենք այդ քաղաքականությանն այլընտրանք՝ ոչ դրսում, ոչ ներսում»,- ասաց Բ. Նավասարդյանը: