Է.Նալբանդյան. Բոլոր հնարավոր տարբերակներով կհեշատցնենք այն դժվար վիճակը, որը ստեղծվել է քեսաբահայերի համար (Տեսանյութ)
«Քեսաբում տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունը մեր խորը մտահոգության վկայությունն է: Նախագահը հանձնարակականներ է տվել, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի անհրաժեշտ օգնություն մատուցենք քեսաբահայությանը»,- Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի կոնտեքստում քիչ առաջ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, այս հարցը Հայաստանի տարբեր ներկայացուցչություններում բարձարձայանվել է, իսկ դեսպանությունը Դամասոկոսում ունի հանձնարարականներ. համապատասխան աշխատանքներ տարվում են:
«Մինչև վերջին հարձակումները Քեսաբում բնակչության 70 տոկոսը հայեր էին, շուրջ 700 ընտանիք հաստատվել է Լաթաքիայում:
Նրանք, ովքեր բարեկամներ չունեն, տեղակայվել են հայկական եկեղեցիում: Այսօր Լաթաքիայում ԱԺ պատգամավորները հանդիպել են նրանց, իսկ վաղը հանդիպումներ կլինեն Դամասկոսում»,- տեղեկացրեց նախարարն ու հավելեց, որ մեր հայրենակիցները ծանր վիճակում են, և եթե նյութական աջակցության հնարավորություն կա, ապա լավ կլինի Սփյուռքի նախարարության միջոցով այդ օժանդակությունը ցուցաբերվի:
«Խոսքը ոչ միայն քեսաբահայերին, այլև սիրիահայերին է վերաբերում: Խոստանում եմ, որ բոլոր հնարավոր տարբերակներով կհեշատցնենք այն դժվար իրավիճակը, որը ստեղծվել է այսօր քեսաբահայերի համար»,- իր խոսքը հավելեց Է.Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան