Իսրայելի վարչապետը բանակին կարգադրել է պատրաստվել 2014թ.-ին Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակմանը
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակին կարգադրել է պատրաստվել 2014թ.-ին Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակմանը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրը, հղում անելով իսրայելական «Հաարեց» պարբերականին, նշում է, որ Իսրայելի ԶՈւ բարձրաստիճան զինվորականները հայտարարել են, որ Կնեսետն Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակմանը պատրաստվելու նպատակով 2.9 միլիարդ դոլար է հատկացրել բանակին:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ 2013թ. Կնեսետը Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակման նպատկով նույնչափ գումար էր հատկացրել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում