Հ.Սահակյան. ԱԺ պատգամավորների պատվիրակությունը արդեն Լաթաքիայում է
«Քիչ առաջ խոսել եմ Արման Սահակյանի հետ, ով տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորների պատվիրակությունը արդեն Լաթաքիայում է, նրանց հետ է նաև Սիրիայում ՀՀ դեսպանը: Առաջիկայում կհանդիպեն հայ ընտանիքների հետ: Մի խոսքով` ամեն ինչ կարգին է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը մեր այն հարցին ի պատասխան, թե լուր ունե՞ն իրենց գործընկերներից:
Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորների խումբ է մեկնել Լաթաքիա` տեղում ծանոթանալու իրավիճակին ու այն հետագայում Ազգային Ժողովին ներկայացնելու նպատակով:
Նախորդիվ`
Հ.Աբրահամյան. ԱԺ պատգամավորների պատվիրակություն է մեկնել Լաթաքիա