«Փարաջանով» ֆիլմի ռեժիսորը, հնարավոր է, մրցանակից հրաժարվել է հալածանքների ենթարկվելու մտավախությունից
«Փարաջանով» ֆիլմում Փարաջանովի դերակատար, ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ուկրաինացի ռեժիսոր Ելենա Ֆետիսովայի հայտարարությանը, ով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ նախագահի արտահայտած դիրքորոշման պատճառով հրաժարվում է ստանալ ֆիլմի համար տրվող մրցանակը:
Ս.Ավեդիքյանը նկատել է, որ Ֆետիսովան, հնարավոր է, Ուկրաինայում ինչ-ինչ հալածանքների ենթարկվելու մտավախությունից ելնելով է դիմել այդ քայլին: Ս.Ավեդիքյանը նաև նշել է, որ նա ամեն դեպքում պետք է գար և այստեղ իր ասելիքն ասեր: