Իգոր Կորոտչենկո. Ադրբեջանը հիմնականում հարձակվողական զինատեսակներ է գնում
Ռազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղում խնդրի լուծման վատագույն սցենարն է: Ամեն դեպքում, փորձագիտական շրջանակները կարծում են, որ ԼՂ հիմնախնդիրը կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով` երկխոսության միջոցով: Այս մասին, «Վեստի.ազ» լրատվական կայքին տված հարցազրույցում նշել է Զենքի միջազգային առևտրի «Նացիոնալնայա օբորոնա» վերլուծական կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն:
Նրա խոսքերով, պատերազմ սկսելու որոշումը կայացնում են ոչ թե զինվորականները, այլ քաղաքական գործիչները, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները շահագրգռված չեն լայնամասշտաբ գործողությունների վերսկսմամբ:
Կորոտչենկոն նշել է, որ ամեն դեպքում անհնար է բացառել պատերազմի վերսկսման հնարավորությունը` հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն սպառազինվել:
Միաժամանակ վերջինս ասել է, որ եթե Ադրբեջանն առաջինը վերսկսի պատերազմական գործողությունները, ապա դա միջազգային հանրության արձագանքի առումով վերջինիս համար բացասական ազդեցություն կունենա:
Կորոտչենկոն նշել է, որ Ադրբեջանը հիմնականում հարձակվողական զինատեսակներ է գնում, սակայն նաև ավելացրել, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և կարողանում է ՌԴ-ից սպառազինություն գնել արտոնյալ պայմաններով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում