«Օգնության ձեռք»-ը երկրորդ փուլի շրջանակներում հիվանդներին ապահովել է համապատասխան դեղորայքով
Մարտի 22-23-ը «Օգնության ձեռք» նախագծի անձնակազմը կրկին Վանաձորում էր: Ինչպես Panorama.am-ին հայտնեցին «Օգնության Ձեռք» նախաձեռնությունից, այս անգամ անձնակազմը «Հույսի տուն» ինտերնատում իրականացրել է ծրագրի երկրորդ փուլը՝ արդեն իսկ ախտորոշված հիվանդներին ապահովելով համապատասխան դեղորայքով:
Հիշեցնենք, որ «Օգնության ձեռք»-ի նպատակն է անապահովներին տրամադրել առաջին բուժօգնություն: Իսկ ավելի լուրջ հետազոտվելու և բուժվելու կարիք ունեցող հիվանդներն ընդգրկվում են երկրորդ փուլ:
Նշվում է նաև, որ նախաձեռնության երկրորդ փուլն ապահովելու հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերել մի քանի դեղագործական ընկերություններ՝ Zambon Pharma, Walmark, Bon Pharm, Recordati և Amikus դեղագործական ընկերությունները, որոնք տրամադրել էին այն դեղորայքը, որն անհրաժեշտ էր առաջին փուլում ախտորոշված հիվանդ ծերերին:
Բացի այդ, ինչպես տեղեկացնում են «Օգնության ձեռք»-ից, Vitaline ախտորոշիչ կենտրոնը իրենց մշտապես հնարավորություն է տալիս իրականացնել լաբորատոր ախտորոշում, ԿՀՄ ԲԱԿ ախտորոշիչ կենտրոնը` ՄՌՏ հետազոություններ, իսկ Platinum Ink ընկերությունը ապահովում է նախաձեռնության դիզայնն ու տպագրությունը:
Այցի շրջանակներում «Օգնության ձեռք» -ը այցելություն է իրականացրել նաև «Ծերերի տուն» ինտերնատ և «Օրրան» բարեգործական հիմնադրամ, որտեղ իրականացվել է բուժզննում և ախտորոշում: «Այն գոհունակությունն ու բարյացկամ վերաբերմունքը, որ ստացավ ամբողջ անձնակազմը ծերերից ու մանուկներից` ամենամեծ գնահատականն է թիմի համար: Եվ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նախագիծը երկարատև է լինելու և մեծ թափ է ստանալու»,- նշում են «Օգնության ձեռք»-ից:
Միաժամանակ հայտնում են, որ ցանկացողնրը կարող են միանալ նախագծին:
Նախորդող`
«Օգնության ձեռք»-ը շարունակում է բուժօգնություն տրամադրել անապահովներին
«Օգնության ձեռք» նախաձեռնությունը անվճար բուժօգնություն կտրամադրի անապահովներին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա