
Թուրքիայում դադարեցվել է Twitter-ի արգելափակումը
Անկարայի վարչական դատարանի ընդունած վճռով կասեցվել է Թուրքիայի ինտերնետ-տիրույթում Twitter սոցիալական ցանցի հասանելիության արգելափակման մասին ավելի վաղ կառավարության կապի և հեռահաղորդակցության վարչության կայացրած որոշման կիրարկումը:
Այս մասին հայտնում է թուրքական ընդիմադիր «Ջումհուրիյեթ» օրաթերթի էլ-կայքը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Twiitter միկրոբլոգը Թուրքիայում արգելափակվել էր այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բուրսա քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, այդ ամենը արմատախիլ ենք անելու»: