Միհրաչ Ուրալ. Մեզ վրա հարձակվում են գող Էրդողանի կերակրած մարդասպանները
Սիրիայի ընդդիմադիր ուժերի, մասնավորապես Քեսաբի ու Լաթաքիայի դեմ ռազմական գործողություններ իրականացրած ջիհադական հրոսակախմբերի դեմ պայքարող «Դիմացկուն Սիրիա» շարժման առաջնորդ Միհրաչ Ուրալը հերքել է իր մահվան մասին թուրքական մամուլում տարածված լուրերը:
Ուրալը թուրքական «Բիր Գյուն» թերթի թղթակցի հետ զրույցում նշել է, որ իրենք մինչև վերջ մարտնչելու են հակակառավարական ուժերի դեմ և պաշտպանելու են խաղաղ բնակչության անվտանգությունը:
«Այս պահին մենք պայքար ենք մղում Թուրքիայի իշխող կուսակցության (ԱԶԿ - AKP) և արևմտյան իմպերիալիստական ուժերի կողմից սնվող ջիհադական հրոսակախմբերի դեմ: Մեզ վրա հարձակվում են գող Էրդողանի կերակրած մարդասպանները»,- ասել է Ուրալը:
Միհրաչ Ուրալը հայտնի է որպես քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մերձավոր շրջապատի անձ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում