Էկոնոմիկայի նախարարն արդարացրեց գործընկերոջը. Չի կարելի, չէ, կոշիկներով կանգնել աթոռին
Ակտիվիստների կողմից պղտոր ջուր Բնապահպանության նախարարին և կառավարության անդամներին առաջարկելը շարունակում է քննարկման թեմա մնալ: Այդպես, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ով նախօրեին իրեն առաջարկված ջրից հոտ էր քաշել տեղեկացրեց, որ ինքը, բնական է, մասնագետ չէ, պարզապես ուզում էր պարզեր, թե ինչ ջուր է իրեն առաջարկվում:
Իսկ իր գործընկեր Արամ Հարությունյանի վարքագծի մասով էլ նախարարն ասաց. «Ես զայրանում եմ ցանկացած անադեկվատ գործողությունից, որ ուղղված է իմ գործընկերոջը: Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, եթե հայտնվեր նման իրավիճակում, ավելի վատ կպահեր իրեն: Հանրությունը պետք է կարծիքը հայտի, բայց չափի մեջ այդ ամենը լինի, չի կարելի չէ կոշիկներով աթոռին կանգնել և գոռալ կոնֆերանսի ժամանակ»,- արդարացրեց Բնապահպանության նախարարին Էկոնոմիկայի նախարարը:
Հիշեցնենք, Ա.Հարությունյանը ակտիվիստին ասել էր, թե` «չափիդ մեջ մնա, ականջներդ կկտրեմ կտամ ձեռքդ»:
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ իր համար անընդունելի է Բնապահպանության նախարարի ձևակերպումները:
Նախորդիվ`
Հ.Աբրահամյանի համար Բնապահպանության նախարարի ձևակերպումներն անցանկալի են (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան