Հ.Աբրահամյանի համար Բնապահպանության նախարարի ձևակերպումներն անցանկալի են (տեսանյութ)
Պատգամավորների դժգոհությունը կառավարության անդամներից շարունակում է մնալ ԱԺ քննարկման տիրույթում: Ամեն դեպքում այդ խնդիրը բարձրաձայնվում է ԱԺ դալիճում և եթե նախօրեին ԲՀԿ-ականները դժգոհում էին Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ելույթից, որում նախարարը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ ԲՀԿ առաջնորդն ունի խաղատների բիզնես, ապա այսօր ԱԺ նիստի մեկնարկին ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը խորհրդարանի ուշադրությունը հրավիրեց մեկ այլ նախարարի անվայելուչ պահվածքին:
«Կառավարության անդամները որդեգրել են իրենց համար ինչ-որ քաղաքականություն և օգտագործում են արտահայտություններ, որ հարիր չեն ոչ մի նախարարի: Ամենը սկսվեց Արդարադատության նախարարից, հետո այլ նախարարները մտավարժանքի ենթարկեցին իրենց այս ունակությունները և ահա Բնապահպանության նախարարը նախօրեին հանրության մոտ իրեն թույլ է տալիս հասարակական ակտիվիստին ասել «ականջներդ կկտրեմ այ լակոտ»»,- բավականին հուզված հայտարարեց Է.Վարդանյանը` հորդորելով պատգամավորներին ուշադիր լինել այս ամենին:
Ի պատասխան վարման կարգով ելույթ ունեցած և մտահոգությունն արտահայտած պատգամավորի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ նշեց, որ հնչեցրածը քննարկվող հարցի հետ կապ չունի, բայց և ավելացրեց, որ հարցերը պետք է երկուստեք ուսումնասիրել:
«Իհարկե ճիշտ չեմ համարում որևէ մեկի կողմից նման արտահայտությունների ձևակերպումը: Դա իրոք անցանկալի երևույթ է»,- նշեց Հ.Աբրահամյանը:
Հիշեցնենք, նախօրեին Երևանում անցկացված «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ժամանակ մի խումբ բնապահպաններ դիմել էին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ առաջարկելով խմել պղտոր ջուր, որը բերվել էր Սյունիքի մարզի Գեղի գետից, որը թունավորվում է Հանքասարի հանքավայրի պոչամբարի նյութերով: Իսկ երբ ակտիվիստներից մեկը հիշեցրեԼ էր նախարարության նախկին աշխատակից Արծրուն Պեպանյանի բնորոշումն այն մասին, որ բնապահպանության նախարարությունը «գերեզմանոց է», Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վրդովված ասել էր . «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ ձեռդ կտամ, լակոտ»:
Նախորդիվ`
«Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ ձեռդ կտամ, լակոտ». բնապահպանության նախարարը` ակտիվիստին (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան