ԱԺ-ում տեղադրված 150 տեսախցիկները կֆիքսեն ազգընտիրների բոլոր արժանահիշատակ «դվիժենիները»
Առաջիկա օրերին արդեն «լայն» թափով կսկսեն գործել ԱԺ-ում տեղադրված 150 տեսախցիկները՝ անմահացնելու հայոց ազգընտիրների բոլոր արժանահիշատակ «դվիժենիները»։ Դրանք տեղադրված են ոչ միայն ԱԺ երկու շենքի ամեն մետրի վրա, այլև այգու տարածքում։
Այգում որտե՞ղ եք դրել «խցիկները»՝ «Հրապարակ»-ը հարցրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին։ «Ծառերի վրա»։
Իսկ դա ո՞ւմ իդեան էր: «Խնդրով զբաղվում է պահպանության ծառայությունը, խորհրդարանի ողջ տարածքը նկարվելու է անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի կանխվեն հնարավոր ոտնձգությունները: Ի՞նչ ոտնձգություններ եք սպասում։ «Աստված չանի»։
Բա ինչի՞ եք դրել, բա բյուջեն մեղք չի՞, դուք է՞լ եք նայելու, թե ինչ ոտնձգություններ են սպասվում: «Ոչ, դրանք պահվելու են պահոցներում, մենք չենք օգտվելու դրանցից, միայն ՊՊԾ-ն»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան